211652_close_icon
views-count3999 դիտում article-date 10:10 18-08-2016

200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու. ՀՔԾ նախկին պետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների հաղորդագրություններում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ահաբեկիչ են որակում, բայց ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք նրանց չառաջադրվեց։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ նախ չի հետևում իրադարձությունների զարգացմանը. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն ժպտալ»։ ՀՔԾ նախկին պետը, սակայն, մասնագիտական մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց՝ մարդկանց տարիներով անհիմն մեղադրելու և կալանքի տակ պահելու երևույթի։ «Չի կարող միայն մեկ, երկու տարվա ընթացքում 200-ից ավելի արդարացման դատավճիռներ լինել, ես դա չեմ հասկանում։ Այսինքն՝ 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու, ովքեր են հաստատել մեղադրական եզրակացությունը, ովքեր են նախաքննությունը իրականացրել, ոնց է եղել, մարդուն բերում, ապօրինի դատի են տալիս»,– ասաց Միրզոյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր