1985 դիտում
11:43 19-08-2016
Պավել Մանուկյանի խափանման միջոցը չփոխվեց՝ նա կմնա կալանքի տակ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքն այսօր մերժվեց, Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ։
Վերաքննիչ դատարանում քիչ առաջ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի գործով դատական նիստը: Խափանման միջոցի՝ կալանքի անփոփոխ մնալու մասին դատարանի վճռին մասին լրագրողներին հայտնեց Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը: Այդ պահին նրան դեռևս տրամադրված չէր դատարանի վճիռը, սակայն պաշտպանը ենթադրում է, որ հիմնավորումը կլինի այնպիսին, ինչպիսին մյուսների դեպքում էր: Որ, մոտավորապես, իր պաշտպանյալը, ազատության մեջ մնալով, կարող է խուսափել, թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:
Հիշեցնենք, որ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախատեսվում է Պ. Մանուկյանի վիրահատությունը:
Պաշտպանների խմբից Ինեսսա Պետրոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Պ. Մանուկյանի որդու՝ Արամի առողջական առումով մյուսների համեմատ բավարար է. նա արդեն քայլելու փորձեր է անում:
Նույն դատարանում այսօր ևս մեկ անգամ, մինչև օգոստոսի 24-ը հետաձգեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի դեմ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ա. Ղուկասյանը ցանկություն էր հայտնել ներկա լինել իր դատական նիստին, և նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ ապահովելու իրենց պաշտպանյալի ներկայությունը դատական նիստին: Այսօր դատարանը բավարարեց միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղափոխեց օգոստոսի 24:
Նմանատիպ նյութեր
718 դիտում
08:47 18-04-2024
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
20723 դիտում
20:00 27-07-2016
Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը կալանավորվել է
6736 դիտում
18:07 04-08-2016
Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց. Պավել Մանուկյանի պատասխանը` Ժիրայր Սեֆիլյանին
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը