211652_close_icon
views-count1850 դիտում article-date 16:10 19-08-2016

Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկում է ահաբեկիչների հետ կապեր ունեցողներին զրկել քաղաքացիությունից

Գերմանիայի ԱԳ նախարարությունը առաջարկությամբ է հանդես եկել, այն է՝ Գերմանիայի այն քաղաքացիներին, որոնք կապեր ունեն ահաբեկիչների հետ և երկրից դուրս ահաբեկչական գործողությունների մասնակից են, զրկել քաղաքացիությունից, գրում է Welt պարբերականը։ Գերմանիայի ԱԳ նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքով՝ այդ մարդկանց թիվն այնքան էլ մեծ չէ։ Բացի այդ, մամուլի ասուլիսի ժամանակ Մեզիերը հաստատել է տեղեկությունը, որ երկրի իշխանությունները մտադիր են հանրային վայրերում մուսուլմանական կանացի հագուստը (փորը կփակի դեմքը) կրելու դեմ արգելք սահմանել։ Նման հագուստ չեն կարողանա կանայք կրել կրթական, վարչական, դատական հաստատություններում, մի շարք կազմակերպություններում, ինչպես նաև ցույցերի ժամանակ։

Նմանատիպ նյութեր