Պուտինը Ղրիմ է ժամանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Երկրի ղեկավարը մտադիր է թերակղզում անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, ինչպես նաև հանդիպել «Տավրիդա» համառուսական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/10/92607/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 7-ին Ղրիմի Արմյանսկ քաղաքում ձերբակալել են ուկրաինացիների, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: