Բոլիվիայի հավաքականի նոր մարզիչը առաջին հավաքին 93 ֆուտբոլիստ է հրավիրել
Բոլիվիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Գիլերմո Անխել Օյոսը հրապարակել է այն խաղացողների ցանկը, որոնք հրավիրվել են առաջին ուսումնամարզական հավաքին:
Թիմի նախնական կազմում ընդգրկվել են ռեկորդային` 93 ֆուտբոլիստ. 7 դարպասապահ, 27 պաշտպան, 34 կիսապաշտպան և 25 հարձակվող:
Առաջին հանդիպում մարզչի պաշտոնում 53-ամա արգենտինացի մասնագետը կանցկացնի սեպտեմբերին` Պերուի հավաքականի դեմ: