211652_close_icon
views-count4005 դիտում article-date 08:53 20-08-2016

Կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ» է հիշեցնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ամեն հինգշաբթի կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ» է հիշեցնում, նիստի օրերին այստեղ են կայանում մեկը մյուսից թանկարժեք ծառայողական մեքենաները։ Այս ճոխությունը հատկապես աչք է ծակում կառավարության շենքի մոտ ցուցարար քաղաքացիների ֆոնին՝ մի մասը վաստակած թոշակն է պահանջում, մյուսը՝ պետության կարիքների համար կորցրած բնակարանը, 3-րդը՝ խաղաղ պայմաններում զոհված որդու համար արդարադատություն։ Վարչապետի հանձնարարությանը՝ կրճատել ծառայողական մեքենաները, կարծես թե տեղ չի հասնում, պաշտոնյաները չեն կարողանում հրաժարվել հարկատուների հաշվին թանկ ու հարմարավետ մեքենաներից. կրճատվեցին միայն չօգտագործվող, անշուք ու անպիտան մեքենաները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր