211652_close_icon
views-count6166 դիտում article-date 18:28 20-08-2016

Իրանը մտադիր չէ իր մյուս ավիաբազաները տրամադրել Ռուսաստանին

Իրանի պաշտպանության նախարար Գոսեին Դեհգանը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում այլ ավիաբազաներ տրամադրել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին, հաղորդում է Tasnim-ը։ Վերջինիս խոսքով՝ ամեն դեպքում, ներկա պահին Իրանի իշխանություններն նման մտադրություն չունեն։ Նա նշել է, որ որոշակի պայմանների դեպքում, եթե իսկապես դրա անհրաժեշտությունը լինի, Իրանը կքննարկի այդ հարցը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Պնախարարը հայտնել էր, որ ռուսական ուժերն օգտվում են Իրանի Համադան նահանգում տեղակայված օդային բազայից և մարտական թռիչքներ իրականացնում այնտեղից դեպի Սիրիա։

Նմանատիպ նյութեր