211652_close_icon
views-count3519 դիտում article-date 16:11 26-11-2016

Իրանը կարող է կրկին ավիաբազա տրամադրել Ռուսաստանին

Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանին չի բացառել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին իրանական «Նոջե» ավիաբազայի տրամադրումը, հաղորդում է Tasnim-ը։ Ավիաբազան տեղակայված է Համադան նահանգում։ Նախարարն ընդգծել է, որ նման որոշում կարող է կայացվել միայն անհրաժեշտության դեպքում, որը կապված կլինի Սիրիայում իրադարձությունների զարգացման հետ։ Նշենք նաև, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են քննարկել նաև Ռուսաստանից Cy-30 ռազմական ինքնաթիռներ գնելու հարցը։

Նմանատիպ նյութեր