211652_close_icon

Եմենի ապստամբները հայտարարել են, որ նոր կառավարություն են ստեղծելու

views-count1778 դիտում article-date 19:17 20-08-2016
Եմենում ապստամբների կողմից ստեղծված Գերագույն քաղխորհրդի նախագահ Սալեհ աս-Սամադը հայտարարել է, որ ապստամբները մտադիր են առաջիկայում սեփական կառավարությունը ձևավորել, հաղորդել է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը։ Քուվեյթում օրեր առաջ Եմենի հակամարտության հարցով կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ, որոնք վերաբերում էին միասնական ազգային կառավարություն ստեղծելուն, ապստամբներն ու իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ։ Բանակցություններից անմիջապես հետո երկրում սրվեցին ռազմական գործողությունները, իսկ ապստամբները հայտարարեցին իրենց կողմից զավթված մայրաքաղաք Սանայում նոր՝ գերագույն քաղաքական խորհուրդ ստեղծելու մասին։

Նմանատիպ նյութեր