3980 դիտում
13:58 20-12-2016
ԱՄՆ-ն 1 օրով փակում է իր դեսպանատունը Անկարայում
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը, Ստամբուլում և Ադանայում ԱՄՆ-ն հյուպատոսական ներկայացուցչությունները 1 օրով կփակվեն տեղի ունեցած զինված հարձակման պատճառով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալությունը, սակայն, չի նշել, թե որքան ժամանակով են փակ մնալու հaստատությունները։
Հիշեցնենք, որ նախօրեին մի տղամարդ փորձել էր ներթափանցել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին նրա մուտքը, ինչից հետո վերջինս կրակոցներ էր արձակել օդ։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը։ Վերջինիս վրա արվեստի կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ թիկունքից կրակել էր Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակից։
Նմանատիպ նյութեր
2873 դիտում
15:58 17-03-2016
Գերմանիան ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակում է Անկարայում իր դեսպանատունը
1385 դիտում
19:44 15-12-2021
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդեւանյան
7856 դիտում
14:24 20-12-2016
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կանվանակոչվի սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով
Այս բաժնից
1762 դիտում
14:33 22-10-2024
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան
904 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
952 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները