Բեն Լադենի սպանության մասին գրքի հեղինակը 6.6 մլն դոլար կվճարի ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի ՌԾՈՒ հատուկ նշանակության ուժերի նախկին ծառայող, Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին գրքի հեղինակ Մեթթ Բիսսոննեթթը պարտավորված կլինի 6.6 մլն դոլար վճարել ԱՄՆ-ին՝ խախտելու համար գաղտնի տեղեկատվության չտարածման մասին համաձայնագիրը, հաղորդում է BBC-ն։
2012 թվականին Բիսսոննեթթը գիրքը հրատարակելուց առաջ այն չէր ներկայացրել Պենտագոնին։ Այժմ նա ստիպված է 4 տարի շարունակ գրքի վաճառքից ստացված եկամտի չափով վճարել կառավարությանը։ Գիրքը դարձել էր միջազգային բեսթսելեր։ Դրա դիմաց ԱՄՆ-ի կառավարությունը խոստացել է մեղադրանքներ չառաջադրել նախկին ծովայինին։
Բիսսոննեթթն անձամբ հայտարարել է, որ իր արածը մեծ սխալ էր։