211652_close_icon
views-count19581 դիտում article-date 14:23 21-08-2016

Ինչքան էլ ԱԺ պատգամավորի եղբոր տղան զբաղվի սանմաքրմամբ, միևնույն է՝ «Խոզը մնում է խոզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կարգարդությամբ վարչական շրջանի կոմունալ ծառայության և սանմաքրման աշխատակիցները արշավ են սկսել իրենց վարչական շրջանում գտնվող կամուրջների և ջրանցքներում բնակիչների կողմից թափված կենցաղային և շինարարական աղբը հեռացնելու ուղղությամբ: Մալաթիայի Տիչինայի փողոցից դեպի Անդրանիկի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վրայից վերացվել են մարդաբոյ փոսերը, իսկ կամրջի տակ կուտակված գրեթե 1 КамАЗ կենցաղային աղբը 2 օրում հեռացվեց: Մնում է, որպեսզի քաղաքացիները , ովքեր այդ «փնթի խոզության» հեղինակներն են՝ նորից չկրկնեն իրենց՝ նման ձևով աղբ թափելու ավանդույթը: Հակառակ դեպքում՝ կարող է մի օր թաղապետարանը բարկանա ու ասի. «Նաջարյանը փաշմանել է, էլ աղբը չենք տանելու»: Ու այդ գարշահոտությունը շնչեն բնակիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր