1847 դիտում
19:32 21-01-2019
Համայնքը կդառնա քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատորներից մեկը. նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված: Տարվա տաք եղանակներին էլ կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:
Մեքենաներն ունեն ժամանակակից «Եվրո 5» չափորոշիչի շարժիչներ, որոնք կրճատում են վնասակար արտանետումները: Հատուկ տեխնիկան ունի նաև ավտոմատ կառավարման ռեժիմներ:
Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է: Երաշխավորված սանմաքրում ունենալու համար քաղաքը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան: Վերջին 25 տարում, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:
«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,- նշել է Հայկ Մարությանը:
Մաքրություն՝ ողջ տարվա ընթացքում. ավտոարտադրող ընկերության այս կարգախոսով առաջնորդվելով էլ հատուկ տեխնիկան շուտով կհայտնվի երևանյան փողոցներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
19:24 27-11-2022
Շիրակի մարզը հագեցել է նոր ջրցան և ձնամաքրիչ մեքենաներով
19578 դիտում
14:23 21-08-2016
Ինչքան էլ ԱԺ պատգամավորի եղբոր տղան զբաղվի սանմաքրմամբ, միևնույն է՝ «Խոզը մնում է խոզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
487 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1630 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
526 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը