211652_close_icon
views-count1320 դիտում article-date 17:09 24-08-2016

Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի [url=http://paap.am/index.php]www.paap.am[/url] կայքի «ԱՊՊԱ առցանց հարցումներ» բաժնում ստեղծվում է հնարավորություն առցանց եղանակով կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն ԱՊՊԱ ոլորտում հետևյալ ընդհանրացված տվյալների վերաբերյալ՝ 1. հարցման պահի դրությամբ ապահովադրի բունուս-մալուս դասի մեծությունը և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող որոշակի տվյալներ, 2. հարցվող ամսաթվի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության վերաբերյալ, 3. հարցման ամսաթվի դրությամբ ԱՊՊԱ ոլորտում վարորդի ապահովագրական պատմության (վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած վթարների) որոշ մանրամասների վերաբերյալ։ Հարցումների արդյունքում ստացվող տեղեկատվության ձևերին և կառուցվածքին կարող եք ծանոթանալ հետևյալ [url=http://paap.am/index.php?al=announcements&pid=2&id=330&act=more]հղումով[/url]։ [b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո [/b]

Նմանատիպ նյութեր