Հայազգի սնանկացած գործարարը Մոսկվայի կենտրոնում սպառնում է պայթեցնել բանկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոցում գտնվող Սիթիբանկում անհայտ անձը սպառնում է պայթեցնել բանկը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ ԶԼՄ-ների՝ մոտ 60 տարեկան տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն՝ պարանոցից կախված տուփով, որի միջից լարեր են երևում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկում կարող են գտնվել 4 հոգի,- հայտնել է դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչը:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը. Նա 55-ամյա Արամ Պետրոսյանն է:
Ըստ ТАСС գործակալության տվյալների՝ տղամարդը Մերձմոսկվայում բնակվող գործարար է, Նա վերջերս սնանկացել է և պահանջում է «ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ» ստեղծել և այդ պահանջով մտել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկ՝ սպառնալով պայթեցնել բանկն ու իրեն:
Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսանյութ է հրապարակել` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է «կտրուկ քայլի դիմելու» մասին:
Ներկայացնում ենք տեսանյութերը: