3367 դիտում
09:42 25-08-2016
Հովվական պարտականություն կատարելու իրավունքից զրկված քահանան վտանգավոր ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել իր քահանա լինելը, այն դեպքում, երբ շուրջ 20 տարի ինքը հոգևոր առաքելություն է իրականացրել, որը փաստված է տարբեր միջոցներով։
Տեր Արմենն «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր արժանապատվությունը, որպես քահանա և մարդ, վիրավորված Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը պետք է քրիստոնեական ազնվություն ունենա և հրապարակավ իրենից ներողություն խնդրի՝ ըստ էության, հերյուրանք տարածելու համար։ Տեր Արմենը հայտնեց, որ եթե Վահան սրբազանը դա չանի մինչև գալիք շաբաթվա վերջը, ինքը ստիպված կլինի եկող շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ հրապարակել և նաև ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին և նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչև կարգալուծության հիմք դառնալ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
16:59 10-02-2020
Տաթև Սրբազանը հովվական այցերով եղել է Բուրգասի և Վառնայի հայոց համայնքներում
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»