211652_close_icon
views-count808 դիտում article-date 17:39 14-06-2024

Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին

Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել  Արթուր Հովհաննիսյան վերնագրով  պատգամավորի ճեպազրույցը՝ Անդրանիկ Քոչարյան պատգամավորի անվեհեր ու հայրաշունչ հայացքի ներքո, որտեղ երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանքներ ու ստահոդ լուրեր, այդ թվում նաև այն, որ իբրև թե ժողովուրդը Կաթողիկոսի օրհնությամբ հարձակվել է Պետության վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով:

Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր

- հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից,
- հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ,
- վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին,
- որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,
- որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:

Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:

Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):

Հ.գ. հուսով ենք կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին»:

Նմանատիպ նյութեր