3464 դիտում
10:25 25-08-2016
Մատնահետքեր հավաքագրելու սարքավորումների ներդրումը ժամանակի հարց է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընտրական ցուցակների կազմման և մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, ավելի կոնկրետ՝ միջազգային կազմակերպությունները հավաստիացրել են, որ իրենք համապատասխան գումարը՝ մոտ 16 մլն եվրո, կտրամադրեն:
«Բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները: Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով ևս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ»,- պարզաբանել է նախարարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3803 դիտում
10:23 20-04-2017
«Իգլայի» գործով քննիչները «Իգլայի» խողովակի վրա մատնահետքեր են փնտրում. «Ժողովուրդ»
2256 դիտում
15:13 07-03-2015
Ավազակային հարձակման ենթարկված բնակարանում օտար մատնահետքեր և ոտնահետքեր չհայտնաբերվեցին. տեսանյութ
Այս բաժնից
1324 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»