Մոսկվայում բանկի վրա հարձակում իրականացրած Արամ Պետրոսյանը Պուտինին խնդրել է իր հանրային պաշտպանը դառնալ. տեսանյութ
Մոսկվայի կենտրոնում գործող Citibank-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած Արամ Պետրոսյանը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դառնալ իր հանրային պաշտպանը, հաղորդում է gazeta.ru-ն։
«Եթե հանկարծ ես ողջ մնամ, ապա մարդկային ձևով դիմում եմ՝ եղեք իմ հանրային պաշտպանը»,-ասել է Պետրոսյանը։
Սնանկացած գործարարն ավելի վաղ տեսաուղերձով դիմել էր Պուտինին՝ ի աջակցություն «բիզնես՝ առանց ցնանկացման» գաղափարի։
Հիշեցնենք, որ հարձակումը նա իրականացրել է երեկ երեկոյան և պատանդ վեցրել բանկում գտնվողներին, սակայն ավելի ուշ ազատ է արձակել բոլորին։