Պերմում դպրոցի վրա հարձակում իրականացրած դեռահասներին մեղադրանք է առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ հետաքննչական մարմինը Պերմում թիվ 127 դպրոցի վրա զինված հարձակում կատարած 2 դեռահասներին մեղադրանք է առաջադրել։ Այդ մասին հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ քր. օր-ի 105 հոդվածի մի քանի կետերով (2 և ավելի անձանց, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության դիտավորությամբ հարձակում)։
Հիեցնենք, որ դանակահարվել էր 11 երեխա և 1 ուսուցչուհի։ Հարձակվողներիցմեկը եղել էր թմրանյութի ազդեցության տակ։