4564 դիտում
10:15 31-08-2016
Ժիրայր Սեֆիլյանի բողոքը մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքը մերժած դատավոր Արշակ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը։
Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորը նախորդ տարի շարժական և անշարժ գույք ոչ գնել է, ո՛չ էլ օտարել է։ Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 5.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել են 8.5 միլիոն։ Արշակ Խաչատրյանը 2015 թվականին երկու տարբեր աշխատավարձերից է միայն եկամուտ ստացել, որոնցից մեկը կազմել է 90 հազար դրամ, մյուսը՝ 11 միլիոն 84 հազար դրամ։ Դատավորի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 11.1 միլիոն դրամ։
Արշակ Խաչատրյանի կինը Աիդա Հարությունյանը, որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, նրա միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է եղել, որը կազմել է 180 հազար դրամ։
ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորի դուստրը՝ Ջուլիետա Խաչատրյանն էլ ոչ մի տեղ չաշխատելով փոխառություն է տվել, որի դիմաց 2015 թվականին 425 ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել։ Ջուլիետա Խաչատրյանի նախորդ տարիների հայտարարագրերում որևէ կերպ նշված չի, թե որքան գումար է նա փոխառության հանձնել։ Այսինքն նրա հայտարարագիրը թերի է լրացված»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3936 դիտում
10:07 26-08-2016
Արեգ Կյուրեղյանի և Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
845 դիտում
10:07 06-05-2015
Առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը. ՀԺ
2226 դիտում
09:18 23-06-2016
Ժիրայր Սեֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2473 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ