211652_close_icon
views-count5311 դիտում article-date 09:42 27-08-2016

Մեծ լարվածություն է առաջացել Դավիթ Հարությունյանի, Իշխան Զաքարյանի և ԱԺ պաշտոնյաների միջև. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև։ Լարվածությունն ինչ-որ պահի այնքան Է խորացել, որ գործը հասել Է նախագահական։ Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ՍԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում։ Ի. Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելացնել և ԱԺ-ին էլ շատ հաշվետու չլինել։ Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե ԱԺ-ի վերահսկողությանը հնարավորինս քիչ լինի։ ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե ՎՊ-ի՛, թե՛ կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ։ Եվ, որոշ տեղեկությունների համաձայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր