211652_close_icon
views-count1928 դիտում article-date 13:46 27-08-2016

Չեխիան ու Հունգարիան կոչ են արել եվրոպական միասնական բանակ ստեղծել

Չեխիայի և Հունգարիայի վարչապետները կոչ են արել ստեղծել համաեվրոպական բանակ, ինչը կօգնի ամրապնդել Եվրամիության տարածքի անվտանգությունը, հաղորդում է BBC-ն։ Նրանց խոսքով՝ առջևում Վարշավայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայանալիք բանակցություններն են և պետք է անպայման օգտվել դրանից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրենք պարտավոր են ուշադրություն դարձնել առաջնային խնդրին։ Իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս ցանկացած նախաձեռնությանը։ Իր հերթին, Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ բարդ գործընթաց է եվրոպական միասնական բանակի ստեղծումը, սակայն դեմ չէ հարցը քննարկելուն։

Նմանատիպ նյութեր