211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:20 14-08-2023

«Նաիրիտ» գործարանի մոտ գրենական պիտույքների պահեստ է այրվել

Հրդեհ է բռնկվել Երեւանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցում գտնվող գրենական պիտույքների պահեստում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01։45-ին։ Այրվել են գրենական պիտույքներ, ջերմահարվել են պահեստի պատերը եւ առաստաղը (մոտ 40 քմ):

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր