211652_close_icon

Սանկտ Պետերբուգում ուժգին քամին 75 հաստաբուն ծառ է տապալել

views-count6792 դիտում article-date 17:19 28-08-2016
ՌԴ Սանկտ Պետերբուրգում գիշերը մոլեգնող ուժգին քամին գետնին է տապալել ավելի քան 75 հաստաբու ծառ: Այս մասին հայտնում է RBC-ն: Ըստ տեղեկությունների՝ քամու արագությունը հասել է 20 մ/վ-ի, ինչի հետևանքով տարբեր վարչական շրջաններում տասնյակ ծառեր են արմատախիլ եղել՝ ավտոճանապարհներին ստեղծելով խցանումներ, ինչպես նաև վնասելով կայանված ավտոմեքենաները: Վաղ առավոտվանից ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մաքրման աշխատանքներ են տարվում: Ուժեղացված ռեժիմով են աշխատում նաև կոմունալ ծառայությունները: Ըստ նախնական տեղեկություններոի՝ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր