211652_close_icon
views-count2942 դիտում article-date 12:01 29-08-2016

Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին տեղեկությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է Զորրոյի հագուստով տղամարդու

Լոս Անջելեսի ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է Զորրոյի հագուստով մի տղամարդու այն բանից հետո, երբ հաղորդագրություններ էր ստացել օդանավակայանում կրակոցներ հնչեցնելու վերաբերյալ, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը թվիթերյան իր միկրոբլոգում։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ձերբակալվածը որևէ կապ ունի կրակոցների տեղեկության հետ։ Այս պահին օդանավակայանը վերականգնել է աշխատանքը, մանրամասն ստուգվել են բոլոր մասնաշենքերը։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ փակվել էին օդանավակայանի կենտրոնական տերմինալի բոլոր մուտքերն ու ելքերը։

Նմանատիպ նյութեր