211652_close_icon
views-count5317 դիտում article-date 21:28 29-08-2016

Ուզբեկստանի ընդդիմադիր գործիչները նշել են երկրի նախագահի հիվանդության պատճառը

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում երկրի մարզիկների հաջող ելույթի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Այս մասին հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին՝ հայտնում են «Ուզբեկստանի Ժողովրդական Շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունից: Մարզիկների հաղթանակներով ոգևորված նախագահը չափազանց շատ ոգելից խմիչքներ է օգտագործել, ինչից հետո կորցրել է գիտակցությունը և վայր ընկել,- ասվում է հայտարարության մեջ: Պետության ղեկավարին առաջին օգնության են հասել բժիշկները, ովքեր ուղեղի արյունազեղում են ախտորոշել: Հիշեցնենք, որ պաշտոնական Կրեմլը ափսոսանք էր հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հիվանդության կապակցությամբ, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մենք ցանկանում ենք նախագահին շուտափույթ ապաքինում,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք նաև, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը օրեր առաջ շտապ հոսպիտալացվել էր: Այս մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվել էր: Նախագահը ստացիոնար բուժման մեջ է լինելու և որոշ ժամանակ դեռ կգտնվի հիվանդանոցում,- հայտնել էին իշխանություները: Բժիշկները պնդում են, որ հետազոտությունների և հետագա բուժման համար երկար ժամանակ կպահանջվի:

Նմանատիպ նյութեր