Թուրք-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամ են ապրում. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ է առկա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն, գրում է Milliyet թերթը։
Նրա խոսքով՝ իսլամի քարոզիչ, Թուրքիայում ռազմական հեղարջումը կազմակերպած ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև։
Հիշեցնենք, որ Անկարան մի քանի անգամ Վաշինգտոնից պահանջել է Գյուլենի արտահանձնումը, սակայն ամերիկյան կողմը բավարար ապացույցներ չի տեսնում վերջինիս Թուրքիային արտահանձնելու համար։