211652_close_icon
views-count2590 դիտում article-date 14:54 01-09-2016

ԱՄՆ-ում երկու փոքր ինքնաթիռներ են բախվել. զոհվել է 5 մարդ

ԱՄՆ-ի Ալյասկայի արևմտյան հատվածում օդում 2 փոքր շարժիչով ինքնաթիռներ են բախվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, հաղորդում է BBC-ն։ Ալյասկայի Ազգային գվարդիայի տվյալներով՝ բախվել են ամերիկյան Hageland Aviation ավիաընկերության Cessna 208 և Renfro's Alaskan Adventures զբոսաշրջային Piper PA-18 ինքնաթիռները։ Cessna 208-ում եղել է 3, իսկ Piper PA-18-ում՝ 2 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել Русская Миссия բնակավայրի մոտ։ Դեպքի վայր են մեկնել բժիշկները, սակայն ոչ ոք կենդանի չի եղել։ Հետաքննություն է սկսվել դեպքի առնչությամբ։

Նմանատիպ նյութեր