211652_close_icon
views-count3801 դիտում article-date 09:34 02-09-2016

Աղավնաձորցիների հետ տեղի ունեցածը բնորոշում է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի թշվառությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների հետ տեղի ունեցածը ամբողջությամբ բնորոշում է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի թշվառությունը։ Խոշոր գինի արտադրող ընկերություններից մեկը՝ «Վեդի Ալկո»-ն, անցած տարի ՀՀ իշխանությունների հորդորով պահանջարկից ավել խաղող մթերելու պատճառով այդպես էլ չի կարողանում գյուղացիներից ընդունած խաղողի դիմաց վճարել և սնանկացման վտանգի առջև է հայտնվել։ Աղավնաձորցիները հնարավոր բոլոր դռները թակել են։ Երեկ էլ իրենց դպրոցն էին պաշարել, որ ևս մեկ անգամ իշխանությունների ուշադրությանն արժանանան։ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքը «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ գնացել է Աղավնաձոր և հանդիպել բնակիչներին, պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 15-ը խնդիրը լուծել։ «Կփորձենք նույնիսկ երաշխավորներ գտնել, որպեսզի «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջը կարողանան վարկ տրամադրել»,- ասաց մարզպետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր