211652_close_icon
views-count44097 դիտում article-date 14:16 02-09-2016

Երևանում բախվել են հոգևորականի Mercedes-ն ու«Նոյ» տաքսի ծառայության Renault-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են 31-ամյա Արտակ Նուրիջանյանի վարած Mercedes մակնիշի 34 QD 222 համարանիշի և 65-ամյա Սամվել Պալյանի վարած Renault մակնիշի 210 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Պալյանը գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Հովհաննես Մկրտչյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Պալյանն աշխատում է «Նոյ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, իսկ Ա. Նուրիջանյանը բնակվում է Արարատի մարզի Մխչյան գյուղում և աշխատում է Արարատյան հայրապետական թեմի Մխչանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր