Մոսկվան ու Վաշինգտոնը մոտ են Սիրիայի հարցով բեկումնային համաձայնությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն մոտ են սիրիական պատերազմի հարցով համաձայնությանը։
«Մենք դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Ես չեմ բացառում, որ կկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում ինչ-որ հարցի շուրջ և մեր պայմանավորվածությունները ներկայացնել միջազգային հանրությանը»,-նշել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ G20 (մեծ քսաննյակ) անդամ պետությունները, լավ կլինի, որպեսզի չմիջամտեն ներքին քաղաքական հարցերին։ Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար այլ հարթություններ գոյություն ունեն, ինչպիսին, օրինակ, ՄԱԿ-ն է։