Միջկորեական ճգնաժամը կարող է ավարտվել գլոբալ աղետով. Վ. Պուտին
Չպետք է թույլ տալ, որ միջկորեական ճգնաժամ սկսվի, այլապես այն կարող է ավարտվել համաշխարհային մասշտաբի աղետով։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է rosbalt.ru-ն։
«Կորեացի ժողովուրդը ծանր փորձությունների միջով է անցել։ Մնում էր միայն, որ ինչ-որ միջկորեական ճգնաժամ սկսվեր ու ավարտվել համաշխարհային աղետով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք իրադարձությունների նման զարգացում»,-նշել է ՌԴ նախագահը Արևելյան տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն կոչ է արել խոշորագույն պետություններին ավելացնել ճնշումը Հյուսիսային կորեայի վրա ւ պարտադրել նրան հրաժարվել իր միջուկային ծրագրից, ինչը թույլ կտար ուղի հարթել Սեուլից դեպի Փհենյան։