Հյուսիսային Կորեայում հեղեղումներ են. տարհանվել է 44 հազար բնակիչ, կան անհայտ կորածներ
Հյուսիսային Կորեայում հորդառատ անձրևների պատճառով Թումանգան գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով 44 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է Ria Novosti-ն։
Անհայտ կորած է համարվում 15 մարդ։ Նշվում է, որ հեղեղումներն ամենաուժեղն են այդ երկրի ողջ պատմության ընթացքում։ Առավելապես տուժել է Համգյոն-Պունկտո նահանգը, որտեղ 17 հազար բնակելի տուն է մասամբ կամ ամբողջովին վնասվել։
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունը աղետների պարագայում բավականին փխրուն է 1994 և 1998 թվականներին առաջացած երաշտի հետևանքով երկիրը հայտնվեց սարսափելի սովի մեջ։