8632 դիտում
17:46 03-09-2016
Երևանում բախվել են Opel-ն ու արտադրության պետի Infiniti-ն. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա Դավիթ Սահակյանի վարած Opel մակնիշի 49 DV 888 համարանիշի և Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Էդգար Վիրաբյանի վարած Infiniti մակնիշի 55 ՕD 550 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի ուղևոր՝ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Մամիկոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Վիրաբյանն աշխատում է Մրգանուշի գինու և կոնյակի գործարանում՝ որպես արտադրության պետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: