Ուզբեկստանի նախագահի դուստրը չի մասնակցել հոր թաղմանը
Գուլնարա Քարիմովան` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովայի դուստրը, չի եղել հոր թաղմանը։ Այս մասին հայտնում է Ֆերգանա-նյուզ գործակալությունը։
«Ֆերգանա»-ն գրում է, որ Քարիմովա ավագը փաստացի գտնվում է տնային կալանքի տակ` չունենալով համացանցից օգտվելու հնարավորություն։ Նրա հետ միասին ապրում է դուստրը` Իմանը։ Իսկ Իսլամի որդին ներկա պահին ապրում է Լոնդոնում և նույնպես չի ներկայացել պապիկի թաղմանը։