Նազարբաևը Օբամային հրավիրել է Ղազախստան
Չինաստանում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած ԱՄՆ Օբամայի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման ժամանակ վերջինս հրավիրել է ԱՄՆ նախագահին Ղազախստան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Պետությունների ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ: