Իսպանիայի ոստիկանությունը բանանների մեջ թաքցրած մոտ 1 տոննա քաշով թմրանյութ է առգրավել
Իսպանիայի ոստիկանությունը բանանների մեջ թաքցրած 900 կգ կոկաին է հայտնաբերել և առգրավել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Պահեստ ժամանած բանաններով բարձած բեռնատարի մասին արդեն գիտեին ոստիկանները և բեռնաթափումից անմիջապես հետո, երբ 3 մաքսանենգ արդեն պատրաստվում էին տոնել հաջող օպերացիան՝ ձերբակալվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից:
Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 900 կգ:
Նշվում է, որ 3 ձերբակալվածները Իսպանիայի քաղաքացիներ են: