Թուրքական ոստիկանությունը շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավել
Թուրքիայի Ադանա նահանգում առգրավվել է 1 տոննայից ավելի թմրանյութ, հաղորդել է թուրքական Haber 7 հեռուստաալիքը:
Նախօրեին Հաքքարի նահանգում իրավապահները առգրավել են 1,5 տոննա թմրանյութ: Այդ առումով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութպղլուն հայտարարել է, որ երկրում ուժեղացվելու է թմրամիջոցների դեմ պայքարը:
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում հաշվվում է շուրջ 50,000 դեռահաս թմրամոլ: Իսկ թմրամիջոցներ այդ երկրի քաղաքացիները սկսում են օգտագործել 13 տարեկանից: