211652_close_icon

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռներն է արձակել

views-count1694 դիտում article-date 10:34 05-09-2016
Փհենյանը կրկին արհամարհել է միջազգային նախազգուշացումները հերթական բալիստիկ հրթիռներն է արձակել, աս անգամ՝ Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ղեկավար շտաբների միացյալ կոմիտեին։ Բալիստիկ հրթիռներն արձակվել են տեղի ժամանակով ժամը 00;14-ին։ Դեռևս անհայտ են հրթիռների տեսակը, ինչպես նաև դրանց ընկնելու վայրը։ Եվս 1 հրթիռ Փհենյանն արձակել է սուզանավից օգոստոսի 24-ին։ Հրթիռն անցել էր մոտ 500 կմ տարածություն և ընկել ճապոնական ջրերը։

Նմանատիպ նյութեր