211652_close_icon
views-count2189 դիտում article-date 11:13 05-09-2016

Գերմանիայի տեղական ընտրություններում միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը հաղթել է Մերկելի կուսակցությանը

Գերմանիայի հյուսիս-արևելյան Մեկլենբերգ շրջանում նախօրեին կայացած տեղի ընտրություններում, ըստ ընտրատեղամասերի հարցման արդյունքների, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը առաջ է անցել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից, հաղորդում է BBC-ն։ Վերջինս ստացել է ձայների 19 տոկոսը և հայտնվել 3-րդ հորիզոնականում։ Միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը ստացել է ձայների 21 տոկոսը և հայտնվել 2-րդ տեղում՝ առաջ թողնելով ձախկենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը հավաքել է ձայների առնվազբ 30 տոկոսը։ Վերլուծաբանները տեղական օրենսդիր մարմնի այդ ընտրությունները գնահատում են որպես ստուգում՝ 2017 թվականին համընդհանուր ընտրություններից առաջ։

Նմանատիպ նյութեր