211652_close_icon
views-count9807 դիտում article-date 18:44 17-06-2018

Մերկելի դաշնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ անօրինական միգրացիայի հարցով

Գերմանիայի Քրիստոնեական-սոցիալական միությունն (ՔՍՄ) և նրա ղեկավարը՝ երկրի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը վերջնագիր են ներկայացրել կանցլեր Անգելա Մերկելին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցով: ՔՍՄ-ն մտադիր է երկու շաբաթ ժամանակ տալ կանցլերին՝ այդ խնդիրը համաեվրոպական մակարդակով լուծելու համար: Հակառակ դեպքում, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը կսկսի վերահսկողության համազգային միջոցներ ձեռնարկել: Կուսակցության վերջնագրում խոսքը գնում է ԳԴՀ-ում գտնվող միգրանտների մասին, որոնք գրանցված են Եվրամիության մյուս երկրներում, ինչպես նաև նրանց մասին, ովքեր միայն Գերմանիա են մեկնում: Զեեհոֆերը խոստացել է, որ երկրից կարտաքսի չգրանցված փախստականներին և նոր միգրանտների առջև կփակի Գերմանիայի պետական սահմանը: Վերջնագիրը ներկայացվելու է հունիսի 18-ին: Երկու շաբաթ անց կայանալու է ԵՄ գագաթաժողովը, որտեղ Մերկելը պետք է պայմանավորվի Եվրոպայի երկրների ղեկավարների հետ՝ անօրինական միգրանտների հոսքին հակազդելու միջոցներն ուժեղացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր