211652_close_icon
views-count1660 դիտում article-date 12:44 05-09-2016

Բրազիլիայում ցրել են նոր նախագահի դեմ բողոքող բազմահազարանոց ցույցը

Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել ընդդեմ արդեն նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի պաշտոնանկության և նոր նախագահ Միշել Թեմերի նշանակման դեմ, հաղորդում է DW-ն։ Սակայն ցուցարարները կոչ են արել նոր ընտրություններ անցկացնել։ Ցույցին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։ Իսկ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը սկսել է արդունքաբեր գազ կիրառել, ինչից հետո խուճապ է սկսվել ցուցարարների մոտ, դրան հաջորդել են բախումները։ Ոստիկանությունը «պարզաբանել է», որ դիմել է արցունքաբեր գազի կիրառմանը, որպեսզի կանխի վանդալիզմի գործողությունները։ Ցույցեր են անցկացվել նաև Ռիո-դե-Ժանեյրոյում, Կուրիտիբեում և այլ խոշոր քաղաքներում։ ԱՆձամբ նորանշանակ նախագահ Թեմերը հայտարարել է, որ ցուցարարները փոքր խմբեր են ընդամենը 204 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի համար և վտանգ չեն ներկայացնում իրենցից։

Նմանատիպ նյութեր