57264 դիտում
17:43 05-09-2016
Արտասովոր վթար Երևանում. Հանրապետության հրապարակում բախվել են նույն շենքի բնակիչների Range Rover-ներն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վահագ Հովհաննիսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում՝ երեկ սեպտեմբերի 4–ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 2-րդ շենքի 18 հասցեում բնակվող, 48-ամյա Անուշ Խաչատրյանի անվամբ հաշվառված Mercedes մակնիշի 34 ZD 253 համարանիշի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 2-րդ շենքի 51 բնակարանի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Մելքոնյանի անվամբ գրանցված Range Rover մակնիշի 90 ՕQ 900 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 2-րդ շենքի 57 բնակարանի բնակիչ, 58-ամյա Կարինե Իսպիրյանի անվամբ հաշվառված Range Rover մակնիշի 35 CF 403 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները հարևաններ են, ովքեր դուրս էին եկել մայրաքաղաքում շրջայցի, սակայն հետո իրենց կամքից անկախ վթարի են ենթարկվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+