1107 դիտում
20:27 05-09-2016
Սանկտ Պետերբուրգում Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
Սեպտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ տրվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակին, որին հաջորդեց «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացած հատուկ միջոցառում:
Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ «25-ամյա անկախությունը մեր բոլորի տոնն է, քանի որ ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ»:
Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտի պատմությանը, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:
Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Ալեքսեյ Վորոնցովը, ԱՊՀ երկրներից փախստական երեխաների և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
619 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1795 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից