Վաղը Պուտինը կմեկնի Սամարղանդ՝ խոնարհվելու Ուզբեկստանի նախագահի հիշատակին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել Սամարղանդ` Իսլամ Քարիմովի «հիշատակին խոնարհվելու» համար: Այս մասին նախագահը հայտարարել է G20 գագաթաժովից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ, նշում է TАСС լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահի խոսքով՝ Քարիմովը մեծ ներդրում է ունեցել Ուզբեկստանի անկախության համար, ինչպես նաև նշել է, որ նախագահի մահը մեծ կորուստ էր երկրի համար և պատմել, որ Քարիմովի հետ իրենք շատ լավ հարաբերություններ են ունեցել:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Ի. Քարիմովը հուղարկավորվել է սեպտեմբեր 3-ին՝ Սամարղանդում: