211652_close_icon
views-count2494 դիտում article-date 09:30 06-09-2016

«Առեքսիմբանկ-Գազպրոմբանկը» 2-րդ բանկն է, որը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է: Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն է, որը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ զրույցում «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի» հանրային կապերի պատասխանատու Ելենա Մարկովան դժվարացավ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, սակայն նշեց, որ աշխատում են սովորական ռեժիմով և որևէ բան իրենց մոտ չի փոխվել։ Որպես օրինակ նա բերեց հենց «ՎՏԲ Հայաստանի» գործունեությունը, որի վրա կես տարի գործող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր