211652_close_icon

Ֆրանսիայում մանկապարտեզի սաների ծնողները թույլ չեն տվել հիջաբով մուսուլման կանանց մտնել շենք

views-count2871 դիտում article-date 14:59 06-09-2016
Կորսիկայի Բոնիֆաչո քաղաքի մանկապարտեզներից մեկի սաների մայրերը թույլ չեն տվել, որպեսզի մանկապարտեզ յաճախող մուսուլման երեխաների մայրերը, ովքեր հիջաբ են կրում, մուտք գործեն մանկապարտեզ, հաղորդում է BBC-ն։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավելի ուշ, որպեսզի կանխվի աճող կոնֆլիկտը, միջամտել է տեղի ոստիկանությունը։ Ծնողների խոսքով՝ իրենց վրդովեցնում է հանգամանքը, որ երեխաներին արգելում են կրել խաչ-կուլոններ, սակայն նույն ժամանակ անարգել մանկապարտեզ կարող են մտնել հիջաբ կրող մուսուլման կանայք։ Համաձայն Ֆրանսիայում գործող օրենքի՝ դպրոցներում արգելվում է երեխաներին ու ուսուցիչներին հիջաբ, կրոնական պատկանելությունը խորհրդանշող զարդերև այլ իրեր կրել, սակայն օրենքը չի տարածվում դպրոց այցելող ծնողների վրա։

Նմանատիպ նյութեր