211652_close_icon
views-count31927 դիտում article-date 22:45 06-09-2016

Գորիսում 67-ամյա վարորդը դուրս գալով ավտոմեքենայից՝ փորձել է կանգնեցնել այն, սակայն տեղի է ունեցել ողբերգական վթար

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Ա. Մանուչարյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 4-ին Գորիսում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 67-ամյա Արամ Հարությունյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 34 VM 036 համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի 87-րդ տան դիմացի ճանապարհահատվածում, որից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար սկսկել է առաջ ընթանալ: Այդ ընթացքում Ա. Հարությունյանը ավտոմեքենան կանգնեցնելու նպատակով վարորդի դռան բռնակից բռնելու միջոցով փորձել է նստել ղեկին, սակայն ավտոմեքենան բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածին և մեքենան ընկել է նշված փողոցից մոտ 6 մ խորությամբ գտնվող փոսը: Ա. Հարությունյանը տեղում մահացել է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր