211652_close_icon
views-count2081 դիտում article-date 09:58 07-09-2016

Նպաստառուի հոգեբանությունը պետք է փոխարինվի հարկատուի հոգեբանությամբ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս զրուցում էի խնդիրներ ունեցող երեխաների խնամքով զբաղվող մասնագետների հետ, և մտքումս տպավորվեց նրանց հետևյալ թեզը՝ հիմնական նպատակներից մեկն է, որ նպաստառուի հոգեբանությունը փոխարինվի հարկատուի հոգեբանությամբ։ Թվում է, թե ի՞նչ կապ ունի դա երեխաների խնամքի հետ։ Պարզվում է՝ անմիջական, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, ցերեկային խնամքի կենտրոններում գտնվող երեխաների ծնողների ճնշող մեծամասնությունը ունեն լրջագույն սոցիալական խնդիրներ և ստանում են նպաստներ, որոնք, իհարկե, չեն բավարարում մարդկանց նվազագույն կարիքները հոգալու համար, և որոնց, սակայն, մարդիկ սովորում են ու, որպես կանոն, այդ կարգավիճակից դուրս գալու նպատակով առանձին ճիգեր չեն գործադրում։ Աղքատությունն, այսպիսով, ոչ միայն սոցիալական վիճակ է, այլև հոգեբանություն, ինչի վերաբերյալ համակարծիք են բոլոր մասնագետները։ Եվ ահա այդ հոգեբանությունը, որը մարդկանց մեջ ձևավորվել է տարիների, գուցե տվյալ դեպքում ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, փոխանցվում է հաջորդ սերունդներին, և երեխաները, եթե դուրս չգան իրենց միջավայրից, նույնպես կարող են նստել նպաստի «ասեղի» վրա։ Հետևաբար խնամքի կենտրոնների աշխատակիցների, ընդհանրապես՝ սոցիալական աշխատողների, մանկավարժների, մանկական հոգեբանների կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի երեխաներին բոլորովին «այլ ալիքի» վրա փոխելը, երբ դու նպաստ ստացողից դառնում ես բարիք ստեղծող, այդ քո բարիքի պտու՛ղներից օգտվող և գումարած դրան՝ քաղաքացի, որն այդ բարիքի մի մասը փոխանցում է պետությանը և դրա դիմաց պահանջում է իր՝ հարկատուի փողերով ապրող պետական պաշտոնյաներից մնալ օրենքի սահմաններում»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր